|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իհարկե, ցանկացած ելույթի վերաբերյալ միշտ էլ կարող են լինել դժգոհություններ, հո սա կոմունիստական կուսակցություն չի, որ մեկը մի բան ասի` բոլորն ասեն` հա, մեզ մոտ շատ բազմակարծ միջավայր է»,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի տված հարցազրույցից հետո Կոնգրեսում առաջացած տարաձայնությունների մասին «Ժողովուրդ»-ի հարցին այսպես արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Մյուս հարցին, թե ՀԱԿ-ի անդամ որոշ կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվո՞ւմ են առաջիկայում ՀԱԿ առաջնորդից պարզաբանում պահանջել, եւ արդյոք ՀԱԿ համակարգողի ասածը ի՞ր, թե՞ ՀԱԿ-ի կարծիքն է, Արմեն Մուսինյանը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում»: Իսկ կպահանջե՞ն ՀԱԿ «հեղափոխականները» պատասխան, թե՞ ոչ, կիմացվի առաջիկա օրերին: