Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թվականի Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն և հրում վարժության (221 կգ) պատանիների օլիմպիական ու համաշխարհային ռեկորդների հեղինակ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստան վերադառնալուց հետո փոքրիկ զրույց է ունեցել մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ:
-Քո հաղթանակը կասկած չէր հարուցում, միայն թե ավելի մեծ քաշեր էինք սպասում:
-Այո, պոկումում ընդամենը մեկ մոտեցում կատարեցի: 170 կգ-ից հետո մոտեցա 183-ին: Քաշը նորմալ բարձրացրի, ֆիքսեցի, բայց մրցավարները չգիտես ինչու չհաշվեցին: Դա գուցե մի փոքր ազդեց երրորդ մոտեցման վրա: Մրցավարներն իհարկե հետո ներողություն խնդրեցին, բայց (ժպտում է) 13 կիլոգրամն ետ չվերադարձրին: Իսկ հրումում, բարձրացնելով 221 կիլոգրամ՝ սահմանեցի պատանեկան օլիմպիական խաղերի և համաշխարհային ռեկորդներ:
-Այսօր ուրախանում ենք պատանեկան օլիմպիական խաղերով, բայց սարերի ետևում չի նաև մեծահասակների օլիմպիադան:
-Մինչ Ռիոն դեռ ունենք երկու վարկանիշային աշխարհի առաջնություններ: Մասնավորապես՝ նոյեմբերին Ալմաթիում կայանալու է 2014 թվականի աշխարհի առաջնությունը: Կփորձեմ այնտեղ հաջողությունս զարգացնել: Դե իսկ Ռիո-2016-ին պետք է մոտենամ ամենալավ մարզավիճակով: