կարևոր
1033 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 12:56
Հասարակություն

Այս տարածքը մտնելիս կարծես տեղափոխվեիր Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր. որդեկորույս մայր

Այս տարածքը մտնելիս կարծես տեղափոխվեիր Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր. որդեկորույս մայր

Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։

Այս հուշակոթողը անմար հիշատակի ու հավերժ երախտիքի նվիրաբերում է․ այն կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։

«Արցախի կանչը» հուշահամալիրը լինելու է մեր ժողովրդի ցավի ու պայքարի խորհրդանիշը, հավատքի ու անմահության սրբավայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։