կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-25 15:13
Մշակույթ

Բառարանում գրված բառ էր ազատությունը. Հուսիկ Արայի նոր գիրքը` «Տան դուռը»

Բառարանում գրված բառ էր ազատությունը. Հուսիկ Արայի նոր գիրքը` «Տան դուռը»

Այսօր տեղի ունեցավ Հուսիկ Արայի «Տան դուռը» գրքի շնորհանդեսը: Yerkir.am-ի հետ զրույցում գրողն ասաց, որ գրքում զետեղված են վերջին 4 տարիների ստեղծագործությունները:

«Գիրքը կոչվում է «Տան դուռը», այսինքն` սա քո տունն է, ներս մտիր և տեր կանգնիր քո արժեքներին, անկախությանը, Հայաստանին: Սկսվում է «Ազատության հրապարակը» շարքով, որին հաջորդում է «Նոր Հայաստան» շարքը: Գրքում տեղ գտած «Անաբասիս» պոեմն իմ սերունդի մասին է, մենք, ի վերջո, պատերազմի և հեղափոխության արանքում կորած սերունդ ենք: «Առավոտ» պոեմն էլ Ցեղասպանությանն է նվիրված, սակայն փորձել եմ իմ սերնդի հայացքով նայել փաստերին»,- ասաց գրողը:

Ըստ նրա` գրքում այսօրվա անկախության շրջանի պոեզիան է` անկախությունն արժևորող մարդու հայացքով:

Հարցին, թե գրքում կարո՞ղ ենք տեսնել նաև գրողի քաղաքացիական դիրքորոշումը, Հուսիկ Արան պատասխանեց` անպայման: «Գրքում անհատի և երկրի բախումը կա, և այն, որ ազատությանն ու անկախությանը դեռ պատրաստ չենք, այն կարծես մեր հագով չէ: Մեր սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և մշտապես քաղաքացիական դիրքորոշում ունենք այս կամ այն հարցերի վերաբերյալ: Եթե մինչ այդ գրքում եղել է բանաստեղծական-աշխարհագրական տարածք, հիմա քաղաքն այս գրքում երկիր է: Միակ բանն անկախությունն է, որի համար պատրաստ եմ արյունս տալ, անկախությունը բարձր է ամեն ինչից»,- ասաց նա: 

Ստորև ներկայացնում ենք Հուսիկ Արայից «գողացած» մի ստեղծագործություն: \"\"