|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դավոյանը շատ ծանր էր տանում այս պարտությունը՝ վերջին տարիների կատարվածը՝ ըստ Yerkir.am-ի ասաց գրող, լրագրող Հուսիկ Արան մեծանուն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա մի հուշ պատմեց․ «2016 թ-ի քառօրյա պատերազմից հետո գնացինք Արցախ մտավորականների մի խմբով։ Տարբեր փոքր խմբերով ամեն մեկս մի մարտական դիրք էինք գնում․ ես, Ռազմիկ Դավոյանը և Լուսիկ Ագուլեցին միասին էինք։ Ռազմիկ Դավոյանը բերել էր իր տաք բուշլատը, որ նվիրեր առաջին պատահած զինվորին, ասաց, որ դա Ղաաբաղյան առաջին պատերազմով է անցել, այդպես նվիրեց։ Լավ հիշում եմ իր այդ ոգևորությունը մեր բանակով»,-ասաց նա։
Հուսիկ Արան նշեց, որ Դավոյանը շատ լուսավոր մարդ էր՝ շատ պայծառ հայացքով։
Նշենք, որ Ռազմիկ Դավոյանին վերջին հրաժեշտը կտան վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 13:00-ին Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակի» մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի:
Մանրամասն՝ տեսանյութում․