կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 12:38
Տարածաշրջան

Թուրքիայի լեզվաբանական ընկերության բառարանում ռուսներին անվանում են «մոսկովյան գյավուրներ»

Թուրքիայի լեզվաբանական ընկերության բառարանում ռուսներին անվանում են «մոսկովյան գյավուրներ»

Թուրքիայի լեզվաբանական ընկերության (TDK) կայքի էլեկտրոնային բացատրական բառարանում «ռուս» բառի բացատրությունը ներկայացվում է նաև բացասական երանգով ու վիրավորական շեշտադրումով. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Այսպիսով` «ռուս» բառի համար նշված է բացատրության 2 տարբերակ։

1. Ռուսաստանի Դաշնությունում բնակվող արևելասլավոնական ժողովուրդ

2. Մոսկովյան գյավուր

Նշենք, որ «գյավուր»-ը բառացիորեն նշանակում է «անհավատ»։ Թուրքերը «գյավուր» են անվանում նրանց, ովքեր մուսուլման չեն: Թուրքերի կողմից գործածվող այդ բառը թշնամական երանգ ունի և պարունակում է արհամարհական ու ստորացուցիչ իմաստ։ Եվ ահա, ըստ թուրքական բառարանի, ռուսները մոսկովյան գյավուրներ են: 

Նշյալ բառարանում այս և մի շարք այլ բառերի բացատրությունը մեծ աղմուկ ու դժգոհություն է առաջացրել սոցցանցերում: Համացանցի թուրք օգտատերերից ոմանք իրենց մեկնաբանություններում նշել էին.

«Հետաքրքիր կլինի տեսնել այն մարդկանց դիպլոմները, ովքեր կազմել են այս  բառարանը»:

«Այս երկրում կա՞ մի բան, որ ճիշտ է ներկայացվում»:

«Չեմ թողնելու, որ դպրոցում սովորող երեխաս օգտվի այս բառարանից»։

«Արդարություն և զարգացում» կուսակցության ենթակայության տակ գտնվող կառույցները պետք է փակել»: