|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գարեգին Ա.-ի մարմնի վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Գարեգին Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սևանի բաժնի ոստիկանները իրեն բնակարանից բերման ենթարկելու ժամանակ բռնություն են գործադրել ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների նկատմամբ:
Գարեգին Ա.-ն նշել է նաև, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում մեկ այլ ոստիկան ևս բռնություն է գործադրել իր նկատմամբ: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: