Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 5-ին հիշյալ հիմնարկի ծառայողը բռնություն է կիրառել իր նկատմամբ:
Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 8-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են կատարել իր խցում, այդ ժամանակ վերջիններս բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոտնձգությունները դադարեցնելու նպատակով ինքը ստիպված գրպանից հանել է ածելին և կատարել ինքնավնասում, որից հետո բռնությունները դադարեցվել են:
Հիշյալ դեպքից ժամեր անց նույն հիմնարկի մեկ այլ ծառայող սպառնացել է առողջությանը վնաս պատճառել, հասցնել ինքնասպանության, և ձեռքի առարկայով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնության գործադրմամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: