|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից։
«Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և նշված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել»,- ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունը ներկայացվել է ՀՔԾ: