|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էին լսումներ` «Տեխնիկական անվտանգության խնդիրները» թեմայով: Քննարկման առարկա դարձան վերելակների, գազալցակայանների ու կարուսելների տեխնիկական անվտանգության հետ կապված հարցերը:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը բարձրացրեց վերելակների փորձաքննության հարցը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նախ նշեց, որ վերելակները գտնվում են համատիրությունների հաշվեկշռում, և կան համատիրություններ, որոնք համառորեն չեն ցանկանում անցնել փորձաքննություն, և մեծ մասամբ այն պատճառով, որ չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ, որովհետև փորձաքննությունը պետք է ամրագրի թերությունները կամ արգելի այդ վերելակի շահագործումը:
ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն էլ հարցրեց` կա՞ն, արդյոք, գազալցակայաններ, որոնք չեն անցել փորձաքննություն:
Հայկարամ Մխիթարյանը պատասխանեց, որ կան փորձաքննություն չանցած գազալցակայաններ, բայց վստահ է, որ մինչև դեկտեմբերի 5-ը բոլոր գազալցակայանները կանցնեն փորձաքննություն: