Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Մոտավորապես 5 օր է, ինչ Հայաստանի բոլոր գազալցակայաններում գազի 1 խորանարդ մետրը թանկացել է 10-30 դրամով: Սա` Երևանում, իսկ ահա մարզերում կան գազալցակայաններ, որտեղ ավտոմեքենաների համար նախատեսված գազը թանկացել է մինչև 60 դրամով: Եթե նախկինում գազալցակայաններում 1 խմ գազը վաճառվում էր 190-200 դրամով, ապա այժմ 1խմ-ի գինը հասել է 230 դրամի:
Սակայն այս թանկացումը վերջնական չէ, և մոտ ժամանակներս ավտովարորդներին սպասվում է նոր անակնկալ` հերթական թանկացման տեսքով: Օրինակ` եթե նախկինում ավտովարորդները գազի լիցքավորման համար վճարում էին միջինը 3500 դրամ, ապա այժմ ստիպված են լինելու վճարել 500 դրամ ավելի: