կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 14:15
Տարածաշրջան

Օբաման չի սնվել թուրք խոհարարների պատրաստած ճաշերով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Օբաման չի սնվել թուրք խոհարարների պատրաստած ճաշերով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար Անթալիա ժամանած ԱՄՆ նախագահի երկօրյա այցի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Թուրքական AA-ի հաղորդմամբ՝ Օբամայի այցի անվտանգությունն ապահովելու համար դեռևս այս ամսվա սկզբից են աշխատանքներ իրականացվել: 550 հոգանոց աշխատակազմը միայն յոթ բեռնատար հատկացրել է նրա անվտանգությունն ապահովելու համար:

Անթալիա այցի ընթացքում ԱՄՆ նախագահը գիշերել է Բելեք շրջանում գտնվող Calista Luxury Resort շքեղ հյուրանոցի (այն միայն հատկացվել է նրան) «թագավորական» սենյակում: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱՄՆ ԱԳ նախարար Ջոն Քերին գիշերել է այլ հյուրանոցում: Օբամայի սենյակին կից բոլոր սենյակները տրամադրվել են նրա թիկնապահներին, իսկ նրա սենյակի պատուհաններն ամբողջությամբ պատվել են զրահապատ հատուկ ապակիներով: Ինչ վերաբերում է անկողնային պարագաներին, դրանք հատուկ մեթոդներով են մաքրվել:

ԱՄՆ նախագահի սնունդի հարցը նույնպես խիստ վերահսկողության տակ է եղել: Օբաման չի սնվել թուրք խոհարարների պատրաստած ճաշերով, ԱՄՆ-ից նրա հետ ժամանել են երկու խոհարարներ և աղախին:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"