Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը Yerkir.am-ի հետ զրույցում մի քանի օգտակար խորհուրդներ տվեց ամառային սննդակարգի, սննդամթերքի ճիշտ պահպանման վերաբերյալ: Մասնագետը նշեց, որ մեր առօրյա սնունդը պետք է հագեցած լինի սեզոնային մթերքով, որն աճում են մեր բնակության վայրում:
«Այն կարծիքը, թե ամռանը չի կարելի ուտել միս, ձուկ, սխալ է: Այդ մթերքներն իրենք իրենցով չեն կարող վտանգավոր լինել: Տարվա ցանկացած եղանակին կարելի է ուտել ցանկացած մթերք, եթե այդ մթերքը որակյալ է, փչացած չէ, եթե վտանգավոր չէ` իր բակտերիալ պարունակությամբ, թույների պարունակությամբ: Այդ ամենից խուսափելու համար ճիշտ մոտեցում է պետք ցուցաբերել տարվա ցանկացած եղանակի»,- ասաց սննդաբանը` հավելելով, որ յուրաքանչյուր մթերք ունի իր պահպանման առանձնահատկությունը, սակայն բոլորի դեպքում էլ շատ կարևոր է մթերքի թարմությունը և մաքրությունը:
Ըստ Հասմիկ Աբովյանի`ցանկացած մրգի մեջ, որտեղ էլ այն պահվի, մի քիչ արագ, մի քիչ դանդաղ, վիտամինները քայքայվում են, սակայն սառնարանում ավելի երկար են վիտամինները պահպանվում:
«Օրինակ` երբ, ասենք, բանանը սկսում է սևանալ, այն արդեն ուտել չարժե, որովհետև զրկվել է օրգանոլեպտիկ հատկություններից: Մարդը պետք է սովորի որակյալ պտուղ-բանջարեղեն ուտելուն»,- ասաց մասնագետը` ընդգծելով. «Կարևորագույն նշանակություն ունի հիգիենայի պահպանումը: Սանիտարահիգիենիկ կանոնները շատ հստակ պետք է պահպանվեն: Սառնարանում չի կարելի դնել որևէ կեղտոտ բան: Նախքան սառնարան դնելը, ամեն ինչը պետք է մանրակրկիտ լվանալ` ձվից սկսած և մրգերով ավարտած»:
Սննդաբանի խոսքով` այս եղանակին յուրաքանչյուր օրգանիզմ ունի առնվազն 3 լիտր ջրի պահանջ: Տարվա մյուս եղանակներին ջրի այդ քանակությունը կարող է հասնել 2 լիտրի: