|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ նախարարությւոններն ու գերատեսչությունները այս օրերին պատրաստվում են ապրիլի 24-ի լայնամասշտաբ միջոցառումներին: Նկատի ունենալով, որ ապրիլի 23-ը և 24-ը ոչ աշխատանքային են, ԿԳՆ-ն հատուկ օրակարգ չունի այդ օրերի համար, փոխարենը ԿԳ նախարարությունը ամբողջ տարվա ընթացքում է ներկայացրել միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Yerkir.am-ի տեղեկություններով, վերջերս հայ դպրոցականների ձեռքերով պատրաստված` 1,5 միլիոն անմոռուկները փոխանցվելու են Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին, որն էլ այդ անմոռուկները ապրիլի 24-ին բաժանելու է Հայաստան եկած հյուրերին: Անմոռուկները պատրաստվել են ստվարաթղթից, դրանց ետևում գրված է պատրաստող դպրոցականի տարիքն ու անունը:
Ապրիլի 17-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրին նվիրված բաց դաս է անցկացվելու դպրոցներում: Այս օրերին հանրակրթական դպրոցներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:
Հանրապետության դպրոցներից մեկում անմոռուկների պատրաստման ընթացքի լուսանկարներ:
