Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԻՆ-ից հայտարարել էին, որ առաջիկա օրերին սպասվում է աննախադեդ շոգ եղանակ, և ջերմաստիճանի բարձրացում մինչև 41 աստիճան:
Yerkir.am-ի հետ զրույցում սննդաբան, դիետոլոգ Լաուրա Հովհաննիսյանը նշեց, որ ամռանը պետք է վերանայել սննդակարգը, ուշադիր լինել սննդամթերքի պահպանման հարցում: Ըստ նրա` ամենակարևորն այն է, որ մարդը սնվելուն համարժեք նաև շարժվի, որպեսզի կալորիաները չկուտակվեն:
«Շարժվել ասելով` ամենևին էլ նկատի չունեմ այս տոթին դուրս գալ փողոց. կարող եք առավոտ շուտ մի փոքր մարզանք անել, իսկ երեկոյան նոր միայն քայլել: Բնականաբար, այս տոթ օրերին առաջին հերթին անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել, բայց ոչ` գազավորված: Խորհուրդ կտամ ամառային կոմպոտներ պատրաստել, տեղադրել սառնարանում և հետո օգտագործել: Օրգանիզմին օգտակար են նաև թթու համով հեղուկները` լիմոնի, համապտղային հյութերը»,-ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ հեղուկի ճիշտ քանակությամբ օգտագործումը /օրական 3 լիտր/ նպաստում է, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի:
Ըստ նրա` սնունդը պետք է բաղկացած լինի սեզոնային մթերքով` միրգ, բանջարեղեն… Հովհաննիյանը նշեց նաև, որ սովորաբար մասնագետները խորհուրդ են տալիս ցերեկային ժամերին չօգտագործել ճարպոտ սնունդ, սակայն խաշած վիճակում կարելի է ուտել նաև ձուկ և մսեղեն` քիչ քանակությամբ:
«Միրգն ու բանջարեղենն անհրաժեշտ է լավ լվանալ, իսկ սառնարանում պահել մեկ-երկու օրից ոչ ավել: Հիգիենան շատ կարևոր է, քանի որ ամռան ամիսները միկրոբների զարգացման համար բարենպաստ շրջան է»,-ասում է սննդաբանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, ինչ էլ ուտելիս լինեք` նայեք պահպանման ժամկետը: