| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շիրակի մարզի համայնքները միացան համապետական շաբաթօրյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, շաբաթօրյակին մասնակցեց 18 հազարից ավելի քաղաքացի, 263 կոլեկտիվ: Շաբաթօրյակն հասավ ամենահեռավոր ու ամենափոքր բնակավայր, ընդգրկվեցին բոլոր համայնքները, կազմակերպությունները, դպրոցներն ու նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական սեկտորը, բնակիչներն ու մասնավոր կառույցները:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակին մասնակցեց մարզպետի և տեղակալների գլխավորությամբ, մաքրության համար ընտրվել էր «Թռչունյան տան» հարակից հատվածը, հավաքված աղբը վերջում տարածքից տեղափոխվեց նախատեսված մեքենաներով:
«Պատահական չէր, որ մաքրելու համար Շիրակի մարզպետարանն այս հատվածը նախընտրեց, քանի որ բավական շատ աղբ էր կուտակված այստեղ: Ես այն մտքին եմ, որ, այո, շաբաթօրյակների անցկացումը շատ կարևոր է, սակայն բացի շաբաթօրյակներից, որոնք ապահովում են շրջակա միջավայրի մաքրությունը, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ պահպանենք մաքրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է և համատեղ աշխատանք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Ընդհանուր առմամբ մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել էր 72 ինքնաթափ, 11 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր:
Արմենուհի Մխոյան