|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատությունը և «Գոսավտոնադզոր»-ի մայրաքաղաքային վարչությունը հայտնաբերել են Մոսկվա-Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս. հայտնում է Газета.ру-ն:
«Վագտրանս» ընկերությանը պատկանող ավտոբուսը տեղափոխվել է հատուկ կայանատեղի: Ընկերությանը մինչև 150 000 ռուբլի տուգանք է սպառնում:
Պարզաբանվում է, որ որ «Վագտրանս»-ը ներառված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային երթուղիներ իրականացնողների ռեեստրում և իրավունք չունի աշխատելու ՌԴ-ում: Դա նշանակում է, որ ուղևորափոխադրողն իրավունք չի ունեցել աշխատելու Ռուսաստանում, սակայն շարունակում է ապօրինի ուղևորներ տեղափոխել Մոսկվա-Երևան ուղղությամբ: