կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-08 12:04
Հասարակություն

Կապան-Մեղրի ավտոճանապարհը միակողմանի երթեւեկելի է

Կապան-Մեղրի ավտոճանապարհը միակողմանի երթեւեկելի է

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածում (42-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1900 խմ ծավալով):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կիրականացվեն ս. թ. նոյեմբերի 8-ին:

Նոյեմբերի 8-ին, ժամը 07.32-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Ժամը 08.57-ից «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով իրականացնում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Ժամը 09.32-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: