Սողանք՝ Մարգահովիտի մոտ. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Փետրվարի 11-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ M-8 միջպետական ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: