|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ժամը 22.55-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, արգելափակված ավտոմեքենաներ չկան: Ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հավելում է, որ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է դարձել ծանրաքաշ բեռնատար մեքենաների համար:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում տեղի էր ունեցել սողանքային փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր։