|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 14-ին՝ ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 17-րդ կմ-ում ոռոգման ջրի առվակը, ողողվելով հարակից ցեխակույտի հետ, լցվել է երթևեկելի հատվածը (մոտ 70 մ.) երկարությամբ, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները, որից հետո ճանապարհը դարձել է ամբողջովին երթևեկելի:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: