|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում այսօր տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:20-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում MTR մակնիշի AC 455 համարանիշի երկանիվ մոտոցիկլը բախվել էր բազալտե եզրաքարին և կողաշրջվել: Երկու տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ մոտոցիկլը հաշվառված է Երևանում բնակվող Հնդկաստանի քաղաքացի Գանեշ Կումար Շարմայի անունով: Մահացածն ու վիրավորն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: