Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ կատարված սպանության դեպքի առթիվ:
2015 թվականի նոյեմբերի 05-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կամարակ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ 1924թ. ծնված Սիրանուշ Կարապետյանի դին:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ՝ գլխի ձախից կողմնածոծրակային շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (շահադիտական դրդումներով, ավազակությամբ կատարված սպանություն):
Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 4-ի ժամը 18:10-ից մինչև նոյեմբերի 5-ի ժամը 22:50-ն ընկած ժամանակահատվածում: Կատարված քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սիրանուշ Կարապետյանի թոռը՝ 1987թ. ծնված Ա.Կարապետյանը: Վերջինս ձերբակալվել է՝ սպանությունը կատարելու կասկածանքով:
Կասկածյալ Ա.Կարապետյանը խոստովանական ցուցմունք է տվել, որ գտնվել է իր տատի՝ Սիրանուշ Կարապետյանի տանը, որտեղ և ապակյա շշերով հարվածներ հասցնելով ննջասենյակի մահճակալին պառկած տարեց կնոջ գլխի շրջանին՝ հափշտակել է նրա ոսկյա ականջօղերը և կանխիկ գումար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: