Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԳՆ դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ուգանդայում եւ համատեղության կարգով Հարավային Սուդանում ՌԴ դեսպանության միջոցով (նստավայրը՝ Ուգանդա) Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամների փաստաթղթերի տրամադրման եւ աճյունների տեղափոխման հետ կապված աջակցություն ցուցաբերելու համար։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալուն պես այն կտրամադրվի հավելյալ։
Նշենք, որ այսօր yerkir.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ ԱԳՆ-ն ցավակցական հաղորդագրություն չի տարածել Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի հայ անդամների մահվան կապակցությամբ, նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել էր. «Պետք է որ ցավակցական հաղորդագրություն լինի, ես մի հատ կնայեմ, պետք է որ լինի ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից հաղորդագրություն»:
Փաստորեն, փոխարտգործնախարարի այս խոսքերից հետո անգամ ԱԳՆ-ն ցավակցություն չհայտնեց: