Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն համառորեն ուզում է մեկնել Գերմանիա, ուր այցելությունն արդեն 2-րդ անգամ չեղարկվում է:
Ըստ Demokrathaber-ի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավ իրականացնելու նպատակով Չավուշօղլուն այց է նախատեսել Համբուրգ: Նա հայտարարել է, որ այսօր երեկոյան կհանդիպի Համբուրգի թուրքերի հետ, և ոչ ոք չի կարող խոչընդոտել իր այցին:
«Ցավալի է Եվրոպայի վիճակը: Կան իշխանություններ, որոնք գերի են դարձել ռասիստական կուսակցություններին: Սա մտահգիչ է: Ես այսօր մեկնում եմ Համբուրգ և երեկոյան հանդիպում կունենամ մեր քաղաքացիների հետ: Իմ այցին ոչ ոք չի կարող և չպետք է անգամ փորձի խոչընդոտել»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նշենք, որ թուրք նախարարին արդեն երկրորդ անգամ թույլ չեն տալիս նախընտրական քարոզչության շրջանակում ելույթ ունենալ Համբուրգում: