Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ ք. Վլադիկովկասի հիվանդանոցում շարունակում է մնալ չորս ՀՀ քաղաքացի. տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը։
Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.) և Պողոսյան Ս.Ս.-ն (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկովկասի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) և Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.) գտնվում են քաղաքի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է համապատասխանաբար՝ ծանր և միջին ծանրության:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկովկաս քաղաքի մոտակայքում վթարվել է Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։ ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։