Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, խոսելով 2014թ. բյուջեի մասին, այն անվանեց սոցիալական բյուջե: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության պատգամավորների դժգոհությանը, որ բազմաթիվ առաջարկություններ կառավարության կողմից մերժվել են, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ի հիմնական առաջարկությունները կառավարությունն ընդունել է:
Անդրադառնալով կուտակային բաղադրիչի դեմ ՍԴ դիմելուն` նա կարծիք հայտնեց, որ բողոքարկելը յուրաքանչյուրի իրավունքն է: Պատգամավորը կսպասի ու կհետևի, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի: Հովհաննես Մարգարյանի խոսքով` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում պետք է լրջագույն փոփոխություններ իրականացվեն, իսկ կառավարությունը կփորձի տարիների ընթացքում ամրագրել երաշխիքներ:
Հարցին` որքանո՞վ է ծանրակշիռ ՕԵԿ-ի դերը քաղաքական կյանքում, Հովհաննես Մարգարյանը պատասխամեց, որ ՕԵԿ-ը միշտ կարևոր դերակատարություն է ունեցել քաղաքական կյանքում: «Չթվարկեմ մեր արած գործերը: Որտեղ լավ գործ կա, ՕԵԿ-ը դրա մեջ է` կա'մ նախաձեռնել է, կա'մ դրա թիկունքում է»,- ասաց նա: