Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս տարվա 9 ամիսների արդյունքներով Հայաստանում արձանագրված մեռելածին երեխաները 625-ն են եղել։ Նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 47-ով։ Ընդ որում, բերված թվերը պաշտոնական են և հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Իսկ ի՞նչն է այս իրավիճակի պատճառը, հանրահայտ իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանները և առողջապահության ցածր մակարդակը։ Բերված թվերը վկայում են, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով։ Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա։
Մյուս կողմից ողջ աշխարհում առողջապահությունն այն աստիճան Է զարգացել, որ հղիության ընթացքում հնարավոր խնդիրները հնարավոր չէ դրանց ի հայտ գալու շրջանում չնկատել։ Ուստի դրանց մեծամասնությունն անլուծելի կարող Է դառնալ և անդառնալի հետևանքների (մեռելածնության) հանգեցնել միայն բժշկի համապատասխան հսկողության բացակայության պատճառով։ Իհարկե, պաշտոնապես Հայաստանում հղիների բուժսպասարկումն անվճար է։ Սակայն իրականում Հայաստանում մեկ կամ երկու հիվանդանոց կարելի Է գտնել, որտեղ առանց վարձատրության մարդուն անհրաժեշտ բուժսպասարկման ծառայություն կմատուցեն։ Ուստի շատ հղիներ ֆինանսական խնդիրներ ունենալով՝չեն կարողանում պարբերաբար բուժզննում անցնել, ինչի արդյունքում լինում են անդառնալի հետևանքներ։
Իհարկե, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարող Է տարբեր հիվանդանոցների ֆոնին լուսանկարվել, բայց դրանից Հայաստանի առողջապահության որակը չի փոխվում, և ոչ Էլ բուժհաստատություն այցելողին իբրև եկամուտի աղբյուր դիտարկող բժշկի մարդկային ու մասնագիտական որակներն են բարձրանում։ Ասվածի փաստացի ապացույցը վիճակագրական չարագույժ տվյալներն են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։