|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
Տեղեկացրեցինք, որ հայաբնակ Հալեպը դարձյալ հայտնվել է զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում:
«Գանձասար»-ը հրապարակել է հայ զոհերից երկուսի լուսանկարները: Նրանցից մեկը 12-ամյա Արման Հինտոյանն է, մյուսը՝ երիտասարդ հայուհի Ծիլա Ճապաղջուրյանը:
Նշենք, որ Վիլլաներ թաղամասում ընկած հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել են Արման Հինտոյանը և Ծիլա Ճապաղջուրյանը: Երրորդ հայ զոհը կին է, սակայն նրա ինքնությունը հնարավոր չի եղել բացահայտել:
Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, վերջինիս ներկա պահին վիրահատում են:
Թեթև վիրավորվել են Պեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանն ու Նազար Զարմինյանը:

