|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին կյանքին եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ նման ձեւաչափով քննարկումների անցկացումը երկրի կարեւոր հարցերի շուրջ թույլ է տալիս ավելի արդյունավետ ու համապարփակ ձեւով դիտարկել առկա խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: