|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 34 NV 801 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Վ. Խ.-ը 1983 թ. ծնված) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Վ. Խ.-ը արգելափակվել է ավտոմեքենայում և ստացել ձախ ոտքի ստորին վերջույթի կտրվածք:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Խ.-ին, ով հոսպիտալացվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածի կտրված, արգելափակված վերջույթը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: