Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գոհար Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 30 ԼԼ 268 համարանիշի ավտոմեքենայով Ահարոնյան փողոցի թիվ 2 հասցեի հարևանությամբ` «Բիլայն»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարոդ Գ. Գրիգորյանը բժկական օգնություն ստանալու նպատակով` նախ տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղից էլ` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում` որպես ավագ քննիչ: Գ. Շամշյանի տեղեկություններով` վթարի պատճառը եղել է ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար:
Մանրամասները` այստեղ: