կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-16 23:54
Հասարակություն

Ջրաշխարհի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդի վիճակը ծանր է

 Ջրաշխարհի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդի վիճակը ծանր է

Հուլիսի 16-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: