կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-31 17:43
Սպորտ

Հայաստանի առաջնություն. առաջատարը միավորներ կորցրեց

 Հայաստանի առաջնություն. առաջատարը միավորներ կորցրեց

Ֆուտբոլի Հայաստանի  Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Արարատ»-ի հետ:  41-րդ րոպեին Գևորգ Նռանյանը գլխի հարվածով առաջ մղեց հյուրերին: 50-րդ րոպեին ընթացիկ առաջնության ռմբարկու Միհրան Մանասյանը հավասարեցրեց հաշիվը:

Մյուս խաղում  նույնպես թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: «Բանանց»-ի ու «Շիրակ»-ի մրցավեճում նույնպես առաջինը հաջողության հասան հյուրերը` «Շիրակ»-ի ֆուտբոլիստները: 25-րդ րոպեին Օդիլոն Կուակուն բացեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին Լաերսիոն խփեց պատասխան գոլը:

Տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը.

01.11.15

Փյունիկ

  -  

Գանձասար-Կապան

16:00

01.11.15

Միկա

  -  

Ուլիս

14:00

 Լուսանկարը` Արարատ ակումբի