|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա) քաղաքում կտրել են արաբական «Այն Ուաթան» թերթի երկու լրագրողներ Իբրահիմ Աբդուլքադիրի և Ֆիրազ Համադիի վիզը:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ միջադեպը տեղի է ունեցել Աթաթուրքի անունը կրող թաղամասում: Նրանց այդ վիճակում հայտնաբերել են բարեկամները, երբ եկել են տուն:
Պնդել են, որ երկու լրագրողները, ովքեր Թուրքիա են եկել, Սիրիայի պատերազմից փախչելով, «Իսլամական պետության» դեմ հոդվածներ են հրապարակել:
Թուրքիայի ոստիկանությունը կատարվածի հետ կապված հետաքննություն է սկսել: Այդ գործով ցուցմունք կտան նաև լրագրողների դին հայտնաբերած և ոստիկանությանը դիմած 7 սիրիացիներ: