|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականն այսօր սեփական հարկի տակ մրցելու է Ֆինլանդիայի հետ: 3 օր առաջ Սարաեւոյում կայացած խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն: Երեկ 2 հավաքականներն էլ բաց մարզում են անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում, իսկ գլխավոր մարզիչները պատասխանել են լրագրողների հարցերին: Այսօր կայանալիք հանդիպումը կմեկնարկի 21:00-ին:
Ի դեպ, հանդիպմանը ներկա է լինելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
Այսօր նույնպես հանդիպմանը չի մասնակցի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այս մասին նախախաղային ասուլիսի ընթացքում հայտնել է Արմեն Գյուլբուդաղյանցը: Մարզիչը նշել է նաեւ, որ ամեն ինչ անելու են հաղթանակի հասնելու համար:
Նշենք, որ բուքմեյքերները հավատում են հյուրերի հաղթանակին: Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակի գործակիցը կազմում է միջինը 2,4, Հայաստանի հաղթանակը՝ 3,2 գործակից:
Խմբի մյուս խաղերում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Լիխտեյնշտեյնի, իսկ Բոնսիայի ընտրանին հյուրընկալելու է Հունաստանի հավաքականին: