կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 12:34
Հասարակություն

Աշոտյանը մինչև խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ. վարչապետ

Աշոտյանը մինչև խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին:

Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է Դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ: 

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ պարոն Մկրտրչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար: 

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և աջակցության համար: 

Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ ՀՀ Նախագահի հանձնարարականները և կառավարության ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը լավագույնս կյանքի կկոչվեն: Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլարցնող բարեփոխումներ: