կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-26 22:36
Աշխարհ

Մարին Լը Պենը մեկ օրում առաջ է անցել մեկ տոկոսային կետով

Մարին Լը Պենը մեկ օրում առաջ է անցել մեկ տոկոսային կետով

«Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ մեկ օրում առաջ է անցել մեկ տոկոսային կետով։ Այս մասին են վկայում OpinionWay ընկերության հարցման տվյալները, գրում  է «Le Parisien»-ը: 

Համաձայն այդ տվյալի՝ երկրորդ փուլում Լը Պենի օգտին կքվեարկեն ընտրողների 40 տոկոսը, իսկ նրա հակառակորդի՝ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին հանդես կգան ընտրողների 60 տոկոսը։ Նախօրեին այդ թվերը հետևեյալ տեսքն ունեին՝ 39 տոկոս և 61 տոկոս համապատասխանաբար։

Հարցումը տեղի է ունեցել 18 տարեկանից բարձր Ֆրանսիայի 2828 քաղաքացիների մասնակցությամբ, ապրիլի 23-25-ը։