կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 16:12
Իրավական

Շահումյանի ճանապարհին Բաղդասարյան եղբայրների վրա կրակած փեսան բացատրություն է տվել

Շահումյանի ճանապարհին Բաղդասարյան եղբայրների վրա կրակած փեսան բացատրություն է տվել

2015թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 17-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին  ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչներ Բաղդասարյան եղբայրները։

Ավագ եղբոր` 38-ամյա Բաղդասարյանի մոտ ախտորոշվել է «Ձախ սրունքի հրազենային վնասվածք», իսկ 36-ամյա Բաղդասարյանի մոտ՝ «Աջ սրունքի և աջ ծնկան հոդի շրջանում պատռված լաթաձև վնասվածք»։

Բաղդասարյան եղբայրները Արտաշատի բժշկական կենտրոնից  տեղափոխվել են Երևան քաղաքի Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ էլ ստանում են ստացիոնար բուժօգնություն:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու եղբայրների՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ նրանք վնասվածքն ստացել են նույն օրը` ժամը 16։30-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղի 7-րդ ուղեկալ տանող ճանապարհին,  «ՄՌ 153» մոդելի որսորդական հրացանից արձակված կրակոցների հետևանքով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 հատ 12մմ տրամաչափի պարկուճ և 2 հատ նույն տրամաչափի, գործարանային արտադրության փամփուշտ, արնանման հետքեր։

Պարզվել է, որ որսորդական հրացանը պատկանում է Բաղդասարյան եղբայրների փեսային, ով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և բացատրություն տվել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Վերցվել են փորձանմուշներ։

Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ: