|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Նյու Յորքում կնախագահի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մարտի 2-ի նիստը. սա համընկնում է ԱՄՆ-ի կողմից Խորհրդի նախագահության ստանձնման հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ ըստ առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության՝ սա նման առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ առաջին տիկինը կնախագահի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի մասնակիցները կքննարկեն կրթությունը, տեխնոլոգիաները, խաղաղությունը և անվտանգությունը։
Նիստի խորագիրն է «Երեխաները, տեխնոլոգիաները և կրթությունը հակամարտության ժամանակ»։
Մելանյա Թրամփը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում ենթադրաբար առևանգված ուկրաինացի երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման հանդեպ։ Փետրվարի 12-ին նրա գրասենյակը հայտարարել էր, որ Մելանյա Թրամփի օգնությամբ հինգ ուկրաինացի երեխա և 1 ռուս երեխա վերադարձվել են իրենց ծնողներին։