կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 10:59
Տարածաշրջան

ԻՊ-ի զինյալները տարածվել են Թուրքիայի ողջ տարածքով. քրդամետ կուսակցական

ԻՊ-ի զինյալները տարածվել են Թուրքիայի ողջ տարածքով. քրդամետ կուսակցական

ԻՊ-ի զինյալները տարածվել են Թուրքիայի ողջ տարածքով. հայտարարել է  Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ներկայիս քրդաբնակ Տիգրանակերտ քաղաքից պատգամավոր Իմամ Թաշչըները՝ չբացառելով Թուրքիայում հավանական նոր պայթյուններ:

Ըստ Demokrathaber-ի՝ երեկ Տիգրանակերտում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողություններին անդրադառնալով՝ պատգամավորն ասել է. «Եթե ընտրություններից առաջ քրդական ինչ-որ քաղաքում ահաբեկչություն իրականացվեր, դրա պատասխանը տալու էր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: ԱԶԿ-ն դա լավ գիտակցում էր և հենց այդ պատճառով էր ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացրեց Տիգրանակերտում»:

Նրա խոսքով՝ ԱԶԿ-ն մինչ օրս զինել է ԻՊ-ի զինյալներին: «Տիգրանակերտում, Սուրուչում և  Անկարայում պայթյուններն իրականացրել է ԻՊ-ը, սակայն պետությունը նրանց դեմ ոչինչ չի ձեռնարկել»,- ասել է քրդամետ պատգամավորը՝ հավելելով.«Տիգրանակերտում տեղի ունեցած գործողություններից հետո ԱԶԿ-ն գուցե չի աջակցի ԻՊ-ին, քանի որ ավելի շատ պայթյուններ լինելու դեպքում ԱԶԿ-ն անհարմար դրության մեջ կհայտնվի: Քրդերն ու թուրքերը ԱԶԿ-ի դեմ համատեղ գլուխ կբարձրացնեն»:

Պատգամավորը զգուշացրել է նաև՝ եթե միջոցներ չձեռնարկվեն, ԻՊ-ի զինյալներն այլ պայթյուններ կիրականացնեն: «ԻՊ-ը տարածվել է Թուրքիայի ողջ տարածքով»,- ասել է Թաշչըները: