Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը (YSK, ԿԸՀ) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո երկրի արևելքում ընթացող լայնածավալ ակցիաներից հետո ընդունել է քրդամետ DEM կուսակցության հայտը։ Տեղեկությունը հայտնում է «A Haber» հեռուստաալիքը:
«Գերագույն ընտրական խորհուրդն ընդունել է Վանի վերաբերյալ հայտը։ Այսպիսով` Աբդուլլա Զեյդանը (DEM կուսակցությունից) մանդատ կստանա Վանում», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` թուրքական մի քանի քաղաքներում զանգվածային բողոքի ալիք էր բարձրացրել, երբ ընտրական հանձնաժողովը որոշել էր օրինական չճանաչել Վան նահանգում անցկացված ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է քրդամետ DEM Parti-ի թեկնածու Աբդուլլա Զեյդանը:
Իշխանությունները հույս ունեին մանդատը տալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) թեկնածուին։
Այժմ տարածաշրջանում գործում է զանգվածային ակցիաների 15 օրվա արգելք, բայց Զեյդանի կողմնակիցներին դա չէր խանգարել։ Ոստիկանությունը ցույցերը ցրում էր ջրցան մեքենաներով, իշխանությունները հայտնում են մոտ 100 ձերբակալվածի մասին: