|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսլամական պետության հինգ զինյալներ դուրս են եկել Սիրիայի հյուսիսում գտնվող բանտից, երբ մոտակայքում թուրքական հրետակոծությունները տեղի են ունեցել. հայտնում է Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդերի առաջնորդը: Ձերբակալվածները փախել են Կամիշլիի բանտից, ասել է Մարվան Քամիշլոն:
Նա հավելել է, որ միաժամանակ, Իսլամական պետության հետ առնչվող կանայք փայտերով և քարերով հարձակվել են անվտանգության գրասենյակների վրա անկարգությունների ժամանակ՝ այն տարածաշրջանում, որտեղ Թուրքիան գրոհներ է սկսել։
Ալ-Հոլ ճամբարում տեղի ունեցած անկարգությունները սկսվել են օտարերկրացիների հատվածում և ներգրավվել են ավելի շատ մարդ, քան ճամբարում նախորդ դեպքերը։
«Կանայք(Իսլամական պետության) բարձրացան Ալ-Հոլի ներքին անվտանգության ուժերի դեմ, վառեցին վրանները, հարձակվեցին այնտեղ գտնվող վարչական և անվտանգության գրասենյակների վրա քարերով ու փայտերով»,- ավելացրեց նա:
Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կողմից տարածված և հեռվից նկարահանված անկարգությունների տեսանյութը ցույց է տվել, որ շուրջ 20 ամբողջովին քողարկված կանայք վազում են բաց տարածության մեջ, և մի քանի տղամարդիկ հետապնդում են նրանց: Թուրքական ուժերը Սիրիա են մտել երրորդ օրը այն բանից հետո, երբ Անկարան միջսահմանային ռազմական գործողություններ սկսեց քուրդ կռվողների դեմ: Հազարավոր քաղաքացիներ խուսափել են բռնությունից շնորհիվ միջազգային քննադատությունների:
Գործողության սկզբից ի վեր հաղորդվում է, որ առնվազն ինն անձ զոհվել է Թուրքիայում, և ևս մի քանիսը՝ Սիրիայում: Հինգշաբթի օրը քուրդ պաշտոնյան նախազգուշացրեց, որ Իսլամական պետության անդամ ձերբակալված անձինք կարող են դուրս գալ հսկողությունից, քանի որ քրդերի կողմից ղեկավարվող անվտանգության ուժերը դիմակայում են թուրքական հարձակմանը, և թուլանում է ձերբակալվածներին պահելու նրանց հնարավորությունը: