Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով միակ մեղադրյալ Իսրայել Սարգսյանին այսօր դատարան էին բերել ոստիկանության հատուկ ծառայակիցների ուղեկցությամբ: Այս հանգամանքը տարօրինակ էր նրանով, որ շուրջ 9 ամիս տևած դատաքննության ընթացքում երբևէ նրա նկատմամբ նման հսկողություն չէր սահմանվել:
Yerkir.am-ին հասած որոշ տեղեկություններով՝ իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Իսրայել Սարգսյանի դեմ մահափորձ է ծրագրվում, և դա կանխելու նպատակով անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել նրան դատարան տեղափոխելու և դատարանում պահելու ընթացքում:
Նշենք, որ ինքը՝ Իսրայել Սարգսյանը, իրեն մեղավոր չի ճանաչում և բազմիցս հայտարարել է, որ չէր կարող սպանել ընկերոջը՝ Արթուրին, և որ իրականում «իր գլխին սարքել են»: Սակայն սպանված Արթուր Սաֆարյանի հարազատները, մասնավորապես` նրա եղբայրը՝ Թևոս Սաֆարյանը, ու նրա շրջապատը վստահ են, որ սպանությունը ծրագրել և իրականացրել է Իսրայել Սարգսյանը: Yerkir.am-ին հասած տեղեկություններով՝ Թևոսիկը նեղ շրջապատում անձնական զրույցների ժամանակ հայտարարել է, որ լուծելու է Արթուրի սպանության վրեժը:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայել Սարգսյանը հերթական ուշագրավ հայտարարությունն էր արել դատարանում՝ ասելով, որ իր համար կասկածելի է գործով կարևոր վկայի` իր մերձավոր Էդգար Միքայելյանի ինքնասպան լինելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ Միքայելյանը Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենն էր, կոչումով` գնդապետ: Նրա դին հայտնաբերել էին սեպտեմբերի 24-ի առավոտյան Քանաքեռավանում գտնվող իր տան բակում` ծառից կախված: