|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։