Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ դեռևս 2014-ին քրեական հեղինակություն ոմն Արթուր ( Չոփ մականվամբ) փորձել է «Պենտեկոստե» աղանդի ներկայացուցիչներից մեկից 40 հազար դոլար շորթել` ընտանիքի անդամներին վերացնելու սպառնալիքով:
Այսօր Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ թեև Արթուրն այժմ կալանավայրում է, սակայն` բոլորովին այլ արարքի համար, իսկ այս սպառնալիքի հարցով, կարծես, գործ հարուցել չեն ուզում:
«Առհասարակ, «Պենտեկոստե»-ն կրոնական կառույց է, որն իր անդամներից մեծ գումար է վերցնում` հավաքներին մասնակցելու համար: Իսկ Արթուրի հարցով ես դիմել եմ համապատասխան մարմիններին, և իմ դիմումի համաձայն` քրեական գործ է հարուցվել, սակայն այն կարճվել է»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ իր դիմումի համաձայն` փորձել էր կասեցնել տվյալ կրոնական կառույցի գործունեությունը, բայց այն մինչև հիմա գործում է: «Այս կրոնական կառույցի ղեկավարը` Նինել Մովսիսյանը, Խարբերդի մանկատնից մի աղջիկ է որդեգրել և նրան շահագործում է: Աղջիկը կարծես նրանց սպասավորը լինի: Ի՞նչ ասեմ, չեն կարողանում փակել նման կառույցները, որովհետև ցանկացած պետական պաշտոնյա իր` վաճառվելու գինն ունի, իսկ լռելու համար նրանց մեծ գումարներ են առաջարկում»,- ասաց Հովհաննիսյանը: