| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել, այս անգամ` Տավուշի մարզի Մեծ Պարնի համայնքում: Թոնրատանը կախված վիճակում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ` 22-ամյա Արսեն Ասատրյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` երիտասարդն ամուսնացած չէր, ապրում էր տնակում` մոր և 21-ամյա քրոջ հետ: Ինքնասպանությունից առաջ որևէ գրություն չի թողել:
Yerkir.am-ի հետ զրույցում Մեծ Պարնիի գյուղապետ Գագիկ Պալյանը հայտնեց, որ ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում էր ապրում:
«Հայրը մորից բաժանվել էր ու նոր ընտանիք կազմել այլ վայրում, իսկ հետո` մահացել: Մայրը ստիպված դստերը հանձնել էր մանկատուն, երեք տարի առաջ, երբ աղջիկը չափահաս դարձավ, վերադարձավ տուն»,- պատմեց գյուղապետն ու հավելեց, որ աղջկա մոտ որոշակի հոգեկան շեղումներ են նկատվում:
Գյուղապետը հայտնեց, որ մահացած երիտասարդի մայրը համագյուղացիների մոտ օրավարձով տարբեր աշխատանքներ էր կատարում` կով էր կթում և այլն:
«Օրվա հացի փողով ապրող ընտանիք էր: Տղան էլ մի ժամանակ Երևանում էր աշխատում, ամռանը գյուղացիների խոտերը բերում»,-ասաց նա:
Պալյանի խոսքով` համագյուղացիները երիտասարդի մոտ տարօրինակություններ չեն նկատել, հնարավոր է` կատարվածն ընտանեկան վիճակի արդյունք լինի, չի բացառվում, որ կապված լինի նաև քրոջ հետ:
Նա նշեց, որ Արսենին կհուղարկավորեն վաղը: