|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է իր ազդեցությունը տարածել Ռուսաստանում, Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը` Չինաստանում ֆորումի ժամանակ. հայտնում է Лента.ру-ն։ ԻՊ-ն, նրա խոսքերով, ունի եկամտի կայուն աղբյուր և լավ զինված բանակ։
Միևնույն ժամանակ, Անտոնովը խոսել է Աֆղանստանում իրավիճակի սրման մասին և չի բացառել, որ ահաբեկչական խմբավորումը կարող է օգտագործել Աֆղանստանի տարածքն ԱՊՀ անդամ ասիական պետություններում, ինչպես նաև Չինաստանի Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում իր ներկայությունն ապահովելու համար։