|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կրեմլն ընդգծում է, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում տեղակայվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է արժանանա հակամարտության բոլորի կողմերի հավանությանը: