|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը սկզբունքային ցանկություն ունեն շարունակելու ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված` բարձրագույն մակարդակով երկխոսությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն կարգավորման առանցքային հարցերը և վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ընդունվել` հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, հաշվի առնելով այն` ինչպես կկառուցվեն երկու ղեկավարների միջև փոխհարաբերությունները: Սկզբունքորեն հասկացանք, որ ցանկություն կա շարունակելու բարձրագույն մակարդակով երկխոսությունը»,- ասել է Պոպովը: